Դոնալդ Տուսկն արձագանքում է Դոնալդ Թրամփի կողմից Վլադիմիր Պուտինին ընկեր անվանելուն՝ «Աստված մեզ պահպանի այդպիսի ընկերներից»
Աստված մեզ պահպանի այդպիսի ընկերներից, – այս մասին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը գրում է սոցիալական ցանցում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընկեր անվանելուն։
Թրամփի հայտարարությանն արձագանքել է նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունը մտահոգիչ է։
«Իսկապես, դժվար է դատել, բայց Պուտինին գրկելն ու ընկեր անվանելը որոշակի մտահոգություն է առաջացնում, քանի որ հարց է ծագում՝ ո՞ւմ հետ է նա ավելի շատ ընկերություն անում՝ Պուտինի՞, թե՞ մեր նախագահի։ Եվ ի՞նչ կանի նա, եթե իրավիճակը վատթարանա, ո՞ր ընկերոջը կընտրի», – լրագրողներին հայտարարել է Սիկորսկին։
Տեղեկացնենք, որ Չինաստանի Շենժեն քաղաքում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը Պուտինին ընկեր է անվանել։ «Ո՞վ է նա։ Նա իմ ընկերն է», – նշել է Թրամփը։