Դոնալդ Տուսկը Վարշավա-Լյուբլին երկաթուղու ռմբակոծությունը դիվերսիա է անվանել
Դոնալդ Տուսկը Վարշավա-Լյուբլին երկաթուղու ռմբակոծությունը դիվերսիա է անվանել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ կիրակի օրը Վարշավա-Լուբլին երկաթուղային մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունը դիվերսիոն գործողություն էր։ Այս մասին Տուսկը գրել է սոցիալական ցանց X-ում։

«Ցավոք, ամենավատ վախերը հաստատվեցին։ Վարշավա-Լուբլին ճանապարհին տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն։ Ռումբի գործարկման արդյունքում երկաթուղին ոչնչացվել է։ Արտակարգ ծառայությունները և դատախազությունը աշխատում են դեպքի վայրում։ Նույն ճանապարհի՝ Լուբլինի մոտակայքում, նույնպես վնասվածք է հայտնաբերվել», – գրում է Դոնալդ Տուսկը, ով գտնվում էր դեպքի վայրում։