Դոնալդ Տուսկը՝ Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպմանը - Զգում եմ, որ Վրաստանն ունի շատ լավ և հուսադրող ապագա (ֆոտո, վիդեո)
Այսօրվա հանդիպումներից հետո զգում եմ, որ Վրաստանն ունի շատ լավ և հուսադրող ապագա,- այս խոսքերով է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դիմել «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլուն:
Կառավարող կուսակցության առաջնորդը Տուսկին հյուրընկալել է Բաթումիում:
Բիձինա Իվանիշվիլին Դոնալդ Տուսկին շնորհակալություն է հայտնել Վրաստանի բարեկամը լինելու համար և նշել, որ Բաթումիի միջազգային կոնֆերանսին բարձրպաշտոնյա հյուրերի այս քանակությամբ մասնակցությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ:
Եվրոպական խորհրդի նախագահը կառավարող կուսակցության առաջնորդի հետ հանդիպումը գնահատել է հետաքրքիր և տպավորիչ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով Վրաստանը կգրանցի բազմաթիվ հաջողություններ:
Կառավարող կուսակցության նախագահը հիշել է վարչապետ լինելու ժամանակաշրջանում իր հանդիպումը Դոնալդ Տուսկի հետ և ընդգծել այն փաստը, որ Եվրոպական խորհրդի նախագահը Վրաստանի լավ բարեկամն է: