Դոնալդ Տուսկ. Ծայրահեղ աջերն արդեն իշխանությունում են կամ ձգտում են դրան Եվրոպայի արևելքում և արևմուտքում, Լեհաստանում մենք վերջին պահին շրջեցինք այս ճակատագրական ալիքը

20:34, 01.07.2024

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջերի հաղթանակից հետո առաջարկ է անում:

«Նրանք սիրում են Պուտինին, փողն ու իշխանությունն առանց վերահսկողության։ Նրանք արդեն իշխանության են կամ ձգտում են իշխանության Եվրոպայի արևելքում և արևմուտքում։ Նրանք համալրում են Եվրախորհրդարանի շարքերը։ Լեհաստանում մենք վերջին պահին շրջեցինք այս ճակատագրական ալիքը։ Եկեք չկորցնենք այն»,- գրել է Դոնալդ Տուսկը։

Էքզիթ փոլի արդյունքներով՝ Մարին Լը Պենի կուսակցությունը առաջատար է Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում։

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 7-ին։

Նմանատիպ