Դոնալդ Տուսկ. Լեհաստանում երկաթուղային գիծը պայթեցվել է ռուսական հետախուզության հետ կապեր ունեցող ուկրաինացի քաղաքացիների կողմից
Լեհաստանում երկաթուղային մայրուղին պայթեցվել է Ուկրաինայի քաղաքացիների կողմից, ովքեր կապված են Ռուսաստանի հետախուզության հետ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Լեհաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ իդենտիֆիկացվել են երկու անձինք, ովքեր պատասխանատու են անցած շաբաթ երկաթուղային մայրուղու սաբոտաժի համար։ Տուսկի հայտարարությամբ՝ նրանց նպատակը երկաթուղային աղետի հրահրումն էր։
Լեհաստանի վարչապետը հայտնել է, որ պայթյունը կազմակերպելու մեջ կասկածվողները լքել են Լեհաստանի տարածքը և տեղափոխվել Բելառուս։ Նրանցից մեկը նախկինում հեռակա կարգով դատապարտվել է Լվովի դատարանի կողմից՝ սաբոտաժի համար։
Հիշեցնենք, որ միջադեպը Լեհաստանում տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Վարշավա-Լյուբլին մայրուղու վրա։