Դոնալդ Տուսկ. Լեհաստանն առանց «բայց»-ի աջակցում է Ուկրաինային

16:33, 02.03.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանն առանց «բայց»-ի աջակցում է Ուկրաինային։ Այս մասին Տուսկը հայտարարել է Լոնդոն մեկնելուց առաջ։

Նրա խոսքով, Լեհաստանի աջակցությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ դա մարդկային համերաշխություն է հարվածի տակ գտնվող երկրի հետ, այլ նաև նրանով, որ խոսքը վերաբերում է նաև Լեհաստանի անվտանգությանը։

Տուսկի խոսքով, որոշակի երկընտրանք կա, որ ԱՄՆ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում այնքան էլ միանշանակ չէ, որքան Լեհաստանինը։

«Սակայն մենք պետք է հաղթահարենք այս երկընտրանքը»,- նշել է Տուսկը՝ հավելելով, որ Լեհաստանը հիանալի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, որոնք հետագայում էլ ավելի կամրապնդի։

Դոնալդ Տուսկը նաև ասել է, որ այսօր Լոնդոնում նախատեսված գագաթնաժողովի ժամանակ նախաձեռնություն կառաջարկի՝ ավելացնելու եվրոպական զորքերի թիվը Եվրամիության արևելյան թևում՝ Ֆինլանդիայում, Բալթյան երկրներում և Լեհաստանում։

«Դա պարադոքս է, ինչ-որ մեկը իրավացիորեն մատնանշեց. 500 միլիոն եվրոպացիներ 300 միլիոն ամերիկացիներից խնդրում են պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից», – նշել է Տուսկը:

Նմանատիպ