Դոնալդ Տուսկ. Լեհաստանը չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ ինքը Վարշավայի այս դիրքորոշումն արդեն ներկայացրել է ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, այնպես էլ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին։
«Ես կարող եմ կրկնել այն, ինչ ասացի Մակրոնի հետ, որի մասին խոսել եմ նաև այլ առաջնորդների, այդ թվում՝ նախագահ Բայդենի հետ։ Լեհաստանը չի դիտարկում Ուկրաինայի տարածքում ընթացող պատերազմին անմիջական մասնակցության հնարավորությունը»,- ասել է Տուսկը։
Տեղեկության համար՝ մարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ չի կարելի բացառել արևմտյան ցամաքային զորքերի ուղարկումը Ուկրաինա։