Դոնալդ Տուսկ. Կան որոշ նշաններ, և ես նաև ունեմ ինտուիցիա, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը կարող է սառեցված լինել
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ Ռուսաստան–Ուկրաինա պատերազմը կարող է «սառեցվել»։ Այս մասին Տուսկը հայտնել է լրագրողներին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցից հետո։
«Գոյություն ունեն որոշակի նշաններ, և ես նաև ունեմ ինտուիցիա, որ հակամարտությունը կարող է սառեցվել», — նշել է Տուսկը։
Լեհաստանի վարչապետն ավելացրել է, որ այսօր Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի համար դրված վերջնագրի վերջին օրն է։ Տուսկի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին շատ զգուշավոր է, բայց միևնույն ժամանակ՝ տրամադրված է օպտիմիստորեն։
«Ուկրաինական կողմը շատ է հետաքրքրված, որ Եվրոպան, այդ թվում՝ Լեհաստանը, մասնակցի ապագա հրադադարի պայմանագրին և հետագա խաղաղությանը։ Մենք նույնպես շահագրգռված ենք, որ խաղաղություն հաստատվի մեր տարածաշրջանում, քանի որ դա մեր անվտանգության վրա նույնպես շատ դրական ազդեցություն կունենա», — ընդգծել է Տուսկը։