Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը կընդունի Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտնել է սոցիալական ցանցում։
«Այս երկու ժողովուրդները տարիներ շարունակ պատերազմել են, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել այս պատերազմը, սակայն հաջողության չեն հասել», — գրել է Թրամփը սոցիալական ցանցում։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը բավական երկար ժամանակ է, ինչ համագործակցում է երկու կողմերի հետ։
«Միացյալ Նահանգները նաև կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ համատեղ օգտագործելու տնտեսական հնարավորությունները, որպեսզի ամբողջությամբ իրացնենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը», — նշել է Թրամփը։