Դոնալդ Թրամփն ասում է, որ Վոլոդիմիր Զելենսկին է խոչընդոտում հնարավոր խաղաղության համաձայնագրին, այլ ոչ թե Վլադիմիր Պուտինը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին է խոչընդոտում հնարավոր խաղաղության համաձայնագրին, այլ ոչ թե Վլադիմիր Պուտինը։ Թրամփը այս մասին խոսել է Reuters-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է համաձայնության գալ։ Ուկրաինան պակաս պատրաստ է», – ասել է Դոնալդ Թրամփը։
Լրագրողը հարցրել է Դոնալդ Թրամփին, թե ինչու Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ ցամաքային հակամարտությունը չի կարողացել ավարտվել, որին Թրամփը պատասխանել է ընդամենը մեկ բառով՝ «Զելենսկի»։
ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ Վոլոդիմիր Զելենսկին է խոչընդոտում է բանակցություններին։
Դոնալդ Թրամփին նաև հարցրել են, թե արդյոք նա կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում հաջորդ շաբաթ։ Նա պատասխանել է. «Ես կհանդիպեմ նրա հետ, եթե նա այնտեղ լինի։ Ես այնտեղ կլինեմ»։