Դոնալդ Թրամփն ասում է, որ Վաշինգտոնը տեսնում է «շատ ուժեղ ցանկություն»՝ դադարեցնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը

11:54, 10.11.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Վաշինգտոնը տեսնում է «շատ ուժեղ ցանկություն»՝ դադարեցնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։

Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ հոգնել են կռվելուց, և ամերիկյան կողմը ակտիվորեն ներգրավված է լուծում գտնելու գործում։

«Մենք շատ կառուցողական զրույց ենք ունենում այս հարցի շուրջ Աբու Դաբիում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ տեսնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու զգալի ցանկություն։ Նա ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը մեծ ազդեցություն չունի Միացյալ Նահանգների վրա, չնայած անձամբ ինքը ցանկանում է դադարեցնել հակամարտությունը։

«Ես կարողացա նրանց միասին հավաքել։ Հանդիպումները լավ են ընթանում, բայց մենք փորձում ենք լուծել խնդիրը։ Մենք ուզում ենք ասել, որ դա մեզ վրա չի ազդում որպես երկիր, բայց ազդում է ինձ վրա», – ասել է Թրամփը։

Նմանատիպ