Դոնալդ Թրամփն ասում է, որ որոշ եվրոպացի առաջնորդներ չեն շտապում խաղաղության բանակցությունների, ի տարբերություն իրեն
Դոնալդ Թրամփն ասում է, որ որոշ եվրոպացի առաջնորդներ չեն շտապում խաղաղության բանակցությունների, ի տարբերություն իրեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ ինքը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների արագացմանը։ Թրամփն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփը հիշել է եվրոպացի առաջնորդների վերջերս Սպիտակ տուն կատարած այցը և նշել, որ նրանցից ոմանք խորհուրդ են տվել մի քանի ամսից հանդիպում նշանակել և այնտեղ քննարկել այդ հարցը։

Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, թե որ առաջնորդի մասին է խոսքը։

«Պարոններից մեկը, որը հիանալի մարդ է, հուսով եմ՝ չեմ վիրավորել նրան, ասաց. «Եկեք հանդիպենք մեկ-երկու ամսից»։ Ես ասացի. «Մեկ-երկու ամսից ևս 40,000 մարդ կմահանա»։ Ես ասացի. «Մենք պետք է դա անենք այսօր երեկոյան», և ես դա արեցի։ Ես զանգահարեցի նախագահ Պուտինին և փորձում եմ կազմակերպել նրա և նախագահ Զելենսկու հանդիպումը», – ասել է Թրամփը։