Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը «լուրջ խոսում է» Վաշինգտոնի հետ

13:01, 01.02.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը «լուրջ խոսում է» Վաշինգտոնի հետ: Թրամփը հույս ունի, որ Թեհրանը կհամաձայնի համաձայնագրի, որը կհանգեցնի Իրանի կողմից իր միջուկային զենքի հրաժարմանը:

ԱՄՆ նախագահը կրկնեց, որ ինքը զգալի ռազմական միջոցներ է ուղարկել տարածաշրջան:

«Ես հույս ունեմ, որ նրանք կհամաձայնվեն ընդունելի բանի: Հնարավոր է՝ միջուկային զենքի բացակայության պայմաններում բանակցությունների միջոցով կարելի է հասնել բավարար համաձայնագրի: Նրանք պետք է դա անեն, բայց չգիտեմ՝ կանեն դա, թե ոչ: Նրանք մեզ հետ խոսում են՝ լուրջ են խոսում», – ասել է Դոնալդ Թրամփը:

Նմանատիպ