Դոնալդ Թրամփն ասում է, որ ցանկանում է Ուկրաինայի հետ գործարք կնքել, որը թույլ կտա շարունակել ռազմական օգնությունը, եթե վերջինս թույլ տա օգտվել Ուկրաինայի հազվագյուտ հողային հանքանյութերից
ԱՄՆ նախագահը խոստանում է շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային, եթե այն ապահովի Ուկրաինայի հազվագյուտ օգտակար հանածոների պաշարների հասանելիությունը։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտնել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։
«Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ։ Նրանք կստանան այն, ինչ մենք տալիս ենք իրենց հազվագյուտ օգտակար հանածոների և այլ իրերի դիմաց», – ասել է Թրամփը։
Ինչպես լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը, Ուկրաինայի կառավարությունը նշել է, որ բաց է Թրամփի հայտարարած համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։
Հիշեցնենք, որ Ուկրաինան ունի ուրանի, լիթիումի և տիտանի ամենամեծ պաշարները։