Դոնալդ Թրամփն ասում է, որ ցանկանում է սկսել «ոսկե քարտեր» վաճառել օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են ապրել ԱՄՆ-ում, քարտի արժեքը կկազմի հինգ միլիոն դոլար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է սկսել «ոսկե քարտեր» վաճառել օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են ապրել և աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ «ոսկե քարտի» գինը կկազմի հինգ միլիոն դոլար։
Ինչպես պարզաբանել է Դոնալդ Թրամփը, այս որոշումը կարող է ուժի մեջ մտնել մոտ երկու շաբաթից։
«Մենք նախատեսում ենք վաճառել «Ոսկե քարտը»: Դուք ունեք «գրին քարտ», և սա ոսկե քարտ է: Մենք այս քարտի վրա գին ենք դնելու՝ մոտ հինգ միլիոն դոլար, և դա ձեզ կտա «գրին քարտի» արտոնություններ, գումարած՝ դա կլինի քաղաքացիություն տանող ճանապարհ: Այս քարտով մեր երկիր մուտք գործելու են հարուստ մարդիկ։ Նրանք հարուստ և հաջողակ կլինեն, շատ փող կծախսեն և շատ հարկեր կվճարեն, շատ մարդկանց կաշխատեցնեն»,- նշել է Թրամփը։
Հարցին, թե ռուս օլիգարխները կկարողանա՞ն «ոսկե քարտ» պահել, Դոնալդ Թրամփը պատասխանել է՝ «Այո»։
«Ես գիտեմ մի քանի ռուս օլիգարխների, որոնք շատ լավ մարդիկ են։ «Դա հնարավոր է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։