Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ն կարող է տարիներ շարունակ կառավարել Վենեսուելան

20:37, 08.01.2026
President Donald Trump speaks during a news conference with Israel's Prime Minister Benjamin Netanyahu at Mar-a-Lago, Monday, Dec. 29, 2025, in Palm Beach, Fla. (AP Photo/Alex Brandon)

President Donald Trump speaks during a news conference with Israel's Prime Minister Benjamin Netanyahu at Mar-a-Lago, Monday, Dec. 29, 2025, in Palm Beach, Fla. (AP Photo/Alex Brandon)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն կարող է տարիներ շարունակ կառավարել Վենեսուելան, այս մասին նա հայտարարել է՝ The New York Times-ին տված հարցազրույցում

«Մենք կվերականգնենք Վենեսուելան այնպես, որ այն օգուտ տա նրան։ Մենք կօգտագործենք նավթը և կարդյունահանենք այն։ Մենք կիջեցնենք նավթի գինը և կտանք Վենեսուելային այն գումարը, որը նրան հուսահատորեն անհրաժեշտ է», – ասել է Թրամփը։

Նույն հարցազրույցում Թրամփը նշել է, որ «միայն ժամանակը ցույց կտա», թե որքան ժամանակ Թրամփի վարչակազմը կհսկի Վենեսուելան։

Երբ լրագրողը հարցրել է, թե կոնկրետ որ ժամանակահատվածի մասին է խոսքը՝ երեք ամիս, վեց ամիս, մեկ տարի, թե ավելի, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ես կասեի՝ շատ ավելի երկար»։

Նմանատիպ