Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է դարձնել մոլորակի կրիպտո մայրաքաղաքը

11:25, 28.07.2024

Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ-ը դառնա մոլորակի կրիպտո մայրաքաղաքը: Այսպիսի հայտարարություն է արել Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կրիպտո ներդրողների համաժողովում։

Թրամփի խոսքով՝ եթե ինքը ընտրվի երկրորդ ժամկետով, նա կնպաստի կրիպտոարժույթի զարգացմանը և նրա գլխավորությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները կդառնա «կրիպտո գերտերություն»։

Թրամփը ելույթ է ունեցել Նեշվիլում կրիպտո կոնֆերանսում։ Նա ասաց, որ իր ընտրվելու դեպքում կձևավորվի կրիպտո խորհրդատվական խորհուրդ։

«Մենք կանոնակարգեր կունենանք, բայց այսուհետ այն մարդիկ, ովքեր սիրում են ձեր ոլորտը, կգրեն կանոնները, ոչ թե մարդիկ, ովքեր ատում են ձեր ոլորտը», – ասել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ