Դոնալդ Թրամփն արձագանքում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը. Ես հպարտ եմ, որ ամերիկացի եմ
Ես հպարտ եմ, որ ամերիկացի եմ.այսպես է արձագանքում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր գործով Գերագույն դատարանի որոշմանը։
«Մեծ հաղթանակ մեր սահմանադրության և ժողովրդավարության համար։ Ես հպարտ եմ, որ ամերիկացի եմ»,- գրել է Թրամփը սոցցանցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Գերագույն դատարանը նախկին նախագահին բացարձակ անձեռնմխելիություն է շնորհել ծառայողական գործողությունների համար քրեական հետապնդումից։ Բացարձակ անձեռնմխելիությունը վերաբերում է բոլոր այն պաշտոնական գործողություններին, որոնք նրանք կատարել են իրենց նախագահության ընթացքում։ Այնուամենայնիվ, անձեռնմխելիությունը չի տարածվում ոչ պաշտոնական, անձնական գործողությունների վրա, ստորադաս դատարանները ստիպված կլինեն տարբերակել հենց նախագահի պաշտոնական և ոչ պաշտոնական գործողությունները: