Դոնալդ Թրամփն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին – Մենք հետևում ենք իրավիճակին, կփորձենք դադարեցնել դա

10:11, 28.09.2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Մենք լավ հարաբերություններ ունենք այս տարածաշրջանում: Կփորձենք կասեցնել դա»,- ասել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությանը արձագանքել է մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր երեկ, սեպտեմբերի 27-ի առավոտից: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են իրավիճակի սրման ու կրակ բացելու մեջ: Տեղեկություններ կան երկու կողմերից զոհերի մասին:

Նմանատիպ