Դոնալդ Թրամփին համոզել եմ պահպանել Սիրիայում ռազմական ներկայությունը. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ համոզել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որ պահպանի տարածաշրջանում ռազմական ներկայությունը:
Մակրոնը խոսել է նաև համատեղ օդային գրոհի մասին և նշել, որ դա օրինական գործողություն էր, որը հնարավորություն է տվել Ֆրանսիային և դաշնակիցներին, վերականգնել վստահությունը միջազգային համադաշնության նկատմամբ:
Նրա խոսքերով, գրոհի որոշումը միայն Թրամփի որոշումը չէր:
Սիրիայի վրա իրականացրած գրոհը, Մակրոնի նախագահ ընտրվելուց հետո առաջին ռազմական օպերացիան էր, որին մասնակցել է Ֆրանսիան:
Մակրոնի հայտարարությամբ, նա պատրաստ է ներգրավվել բանակցություններին հակամարտությանը մասնակցող բոլոր կողմերի հետ, այդ թվում Ռուսաստանի: Նրա խոսքերով, գալիք ամիս Ռուսաստան ծրագրված այցը մնում է ուժի մեջ:
Ավելի բարիդացիական է զրուցել Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի մասին: Մակրոնի հայտարարությամբ, վերջին իրադարձությունները Թուրքիան և Ռուսաստանը հեռացրել են իրարից:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի վրա իրականացրել են հրթիռային հարված, որոնց թիրախը հանդիսացել են՝ քիմիական զենքի արտադրամասը, պահեստը և մի քանի ռազմական օբյեկտ:
Հեղինակ -
Edgar Barsegyan