Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը Պուտինի հետ շփումները կօգտագործի Ուոլ Սթրիթ Ջորնալի թղթակցին ազատ արձակելու համար, Կրեմլն ասում է, որ այս փուլում Պուտինը կապ չի ունեցել Թրամփի հետ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները կօգտագործի, որպեսզի բանտից ազատ արձակի Ուոլ Սթրիթ Ջորնալի թղթակից Էվան Գերշկովիչին։
«Վլադիմիր Պուտինը դա կանի իմ փոխարեն, ոչ մեկ ուրիշի փոխարեն և մենք դրա համար չենք վճարի»,- գրել է Դոնալդ Թրամփը։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ դա տեղի կունենա նոյեմբերին ԱՄՆ-ի ընտրություններից հետո, երբ նրան հաջողվի հաղթել նախագահ Ջո Բայդենին ու վերադառնալ Սպիտակ տուն։
«Ուոլ Սթրիթ Ջորնալի թղթակից Էվան Գերշկովիչը, ով բանտարկված է Ռուսաստանում, ընտրություններից անմիջապես հետո ազատ կարձակվեր, եթե ես զբաղվեի դրանով: Նա տուն կվերադառնա ապահով և կլինի իր ընտանիքի հետ»,- գրել է Թրամփը։
Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այս փուլում Պուտինը Դոնալդ Թրամփի հետ կապ չի ունեցել։
Ուոլ Սթրիթ Ջորնալի լրագրող Էվան Գերշկովիչը ձերբակալվել էր Ռուսաստանում անցյալ տարվա մարտին՝ լրտեսության մեղադրանքով։