Դոնալդ Թրամփի Մեծ Բրիտանիա այցին զուգահեռ Լոնդոնում անց է կացվում բողոքի երթ
Լոնդոնում բողոքի երթ է անցկացվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մեծ Բրիտանիա այցին զուգահեռ: Ցույցը կազմակերպվում է «Կանգնեցրեք Թրամփին» կոալիցիայի կողմից, որը միավորում է ավելի քան 50 խմբեր, այդ թվում՝ բնապահպաններ, պաղեստինամետ և ռասիզմի դեմ պայքարող խմբեր:
Ցուցարարներից մի քանիսը պաստառներ են պահում, որոնց վրա գրված է. «Ո՛չ ռասիզմին», «Ո՛չ Թրամփին», «Դադարեցրեք Իսրայելին զինելը»:
Լոնդոնում անվտանգությունն ապահովում են ավելի քան 1600 ոստիկաններ:
Դոնալդ Թրամփը այսօր Մեծ Բրիտանիա է ժամանել կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ: Թրամփը հանդիպել է թագավորական ընտանիքի անդամների հետ Վինձորի ամրոցում:
Տեղեկության համար, սա Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցն է Մեծ Բրիտանիա: Վաղը ԱՄՆ նախագահը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: