Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթկոֆը ծրագրում է այցելել Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթկոֆը ծրագրում է այցելել Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Աղբյուրները հաստատում են, որ Ուիթկոֆը Ռուսաստանում կհանդիպի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում է, որ Ուիթկոֆը այս շաբաթ կայցելի Մոսկվա։
Վիտկովը նախկինում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը կայացել է փետրվարին, որին հաջորդել է Մարկ Ֆոգելի վերադարձը ԱՄՆ։ Ֆոգելը ամերիկյան պատմության ուսուցիչ է, ով Ռուսաստանում 14 տարվա ազատազրկման է դատապարտվել բժշկական մարիխուանա պահելու համար։