Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատասխան սակագները ուժի մեջ մտան այսօրվանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այն երկրներից ներմուծված ապրանքների նկատմամբ սահմանված սակագները, որոնք ԱՄՆ-ի հետ մեծ առևտրային դեֆիցիտ ունեն, պաշտոնապես ուժի մեջ մտան։
Դոնալդ Թրամփի սահմանած պատասխան սակագները տատանվում են 11-ից մինչև 50 տոկոս, սակայն Չինաստանի պատասխան քայլերից հետո նախագահը բարձրացրել է Պեկինի նկատմամբ սակագները մինչև 104 տոկոս։
Չինաստանի դեմ սահմանված սակագներից բացի, Թրամփի որոշմամբ սակագներ են սահմանվել նաև՝ ԵՄ-ի համար՝ 20%, Վիետնամի՝ 46%, Թայվանի՝ 32%, Ճապոնիայի՝ 24%, Հնդկաստանի՝ 26%, Թաիլանդի՝ 36%, Շվեյցարիայի՝ 31%, Իսրայելի՝ 17%, Մոլդովայի՝ 31% չափով։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից սահմանված հիմքային՝ 10 տոկոսանոց սակագները ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա ուժի մեջ էին մտել ապրիլի 5-ին։