Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոնտանայում, ինչի պատճառով Թրամփը մի քանի ժամ ուշացել է ընտրողների հետ հանդիպումից
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոնտանա նահանգում։ Տեղեկությունը հայտնում է «ABC News»-ը։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական խափանումը։
Դոնալդ Թրամփը Բոզմանում նախընտրական հանրահավաքի էր գնում։ Ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով նա ստիպված է եղել վայրէջք կատարել Մոնտանայի Բիլինգս քաղաքում, որից հետո Թրամփը մեկ այլ մասնավոր ինքնաթիռով թռել է Բոզման։ Բիլինգս քաղաքը Բոզմանից 150 մղոն հեռավորության վրա է:
Միջադեպի պատճառով Թրամփը մի քանի ժամ ուշացել է ընտրողների հետ հանդիպումից։