Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերին ի պատասխան՝ Չինաստանը հայտարարում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր օրինական շահերը պաշտպանելու համար
Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերին ի պատասխան՝ Չինաստանը հայտարարում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր օրինական շահերը պաշտպանելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված մաքսատուրքերին ի պատասխան՝ Չինաստանը հայտարարել է, որ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»։

«Չինաստանի դիրքորոշումը մաքսատուրքերի սահմանման դեմ հետևողական և հստակ է։ Մաքսատուրքերի և առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։ Հարկադրանքն ու ճնշումը չեն կարող լուծել խնդիրները։ Պաշտպանողականությունը վնասում է բոլոր կողմերի շահերին», – ասել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը։

Տեղեկության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ տնտեսական հարաբերություններ ունեցող բոլոր երկրները կենթարկվեն 25 տոկոս մաքսատուրքի ԱՄՆ-ի հետ ցանկացած տնտեսական համագործակցության համար։