Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը Վենեսուելայում հանդիպելու է Նիկոլաս Մադուրոյի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ռիչարդ Գրենելը կմեկնի Վենեսուելա։
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը, «Գրենելը կհանդիպի Վենեսուելայի ավտորիտար նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ»։
Ըստ նրանց՝ ակնկալվում է, որ Գրենելի եւ Մադուրոյի խոսակցության հիմնական թեման ԱՄՆ-ից անօրինական վենեսուելացի միգրանտների արտաքսումն է լինելու։
CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի ներկայացուցիչը կարող է բարձրացնել նաեւ Վենեսուելայում կալանավորված մի քանի ամերիկացիների հարցը։ Թրամփի ընտրվելուց հետո Գրենելը մի քանի անգամ հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության հետ և սպասվում է, որ նրանց հետ կհանդիպի նաև այս այցի ընթացքում։