Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Եվրոպան չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելլոգն ասում է, որ Եվրոպան Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների մաս չի կազմի։
«Երբ նստում ես սեղանի շուրջ, իրականում կան երկու հերոսներ և մեկը, հուսով եմ, միջնորդ: Մենք պետք է ունենանք ուկրաինացիներ, ռուսներ և, իհարկե, ամերիկացիներ սեղանի շուրջ, ովքեր զրուցում են», – ասաց Քիթ Քելլոգը:
Քելլոգը նշել է, որ Ուկրաինային բանակցություններից դուրս թողնելը երբեք քննարկման առարկա չի եղել։
«Ե՞րբ ենք ասել, որ ուկրաինացիները դուրս են մնալու քննարկումից։ Սա երբեք չի ասվել: Նախագահ Թրամփը շատ բաց է այս հարցում»,- ասել է Քելլոգը։
Հաղորդավարի այն հարցին, թե ինչու եվրոպացիները չպետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ, երբ նրանք ավելի շատ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային, քան ամերիկացիները, Քելլոգը բերել է Մինսկի համաձայնագրի օրինակը:
«Մինսկ 2»-ի խնդիրն այն էր, որ սեղանի շուրջ կային շատ մարդիկ, ովքեր իրականում չունեին խաղաղ գործընթաց իրականացնելու կարողություն, և այն ձախողվեց: Այլևս այս ճանապարհով չենք գնա։ Մեր փիլիսոփայությունն է՝ չշարունակել այս պատերազմը, քանի դեռ վերջին ուկրաինացին չի մահացել։ Նպատակը կոտորածը կասեցնելն է, պատերազմը դադարեցնելը։ Եկեք համոզվենք, որ ինքնիշխանությունը մնա անձեռնմխելի», – ասել է Քելլոգը: