Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տևել է մոտ երկու ժամ
Ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Զրույցը տեւել է մոտ երկու ժամ։
Հեռախոսազրույցի մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն հրապարակվել։
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարն արձագանքել է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցին։
Ինչպես հայտարարել է Կիրիլ Դմիտրիևը, նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի ղեկավարությամբ աշխարհն այսօր շատ ավելի ապահով վայր է դարձել։