Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա Կապիտոլիումի շենքում՝ վատ եղանակի պատճառով
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Կապիտոլիումի շենքում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հունվարի 20-ին Վաշինգտոնում սաստիկ սառնամանիք է սպասվում։
Երդմնակալության արարողությանը ներկա հյուրերը կլսեն Թրամփի խոսքը Կապիտոլիումի շենքում։ Բացման շքերթը և հանդիսավոր ընդունելությունը նույնպես տեղի կունենա Կապիտոլիումի ներսում:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Կոնգրեսում երդմնակալության արարողության վերջին նախագահը Ռոնալդ Ռեյգանն էր։ 1985 թվականին որոշում է կայացվել արարողությունը փակ տարածքում անցկացնել վատ եղանակի պատճառով։