Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական. Թրամփի հաղթանակն օգնեց Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի համաձայնության հասնելուն

11:01, 27.11.2024

Թրամփի հաղթանակն օգնեց Իսրայելի և Հըզբոլլահի միջև հրադադարի մասին համաձայնության հասնելուն,- այս մասին ասել է Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Վալցը։

Վալցի խոսքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շնորհիվ բոլորը գալիս են բանակցությունների սեղանի շուրջ։

«Նրա հնչեղ հաղթանակը հստակ ազդանշան ուղարկեց աշխարհին, որ քաոսն անթույլատրելի է: Ուրախ եմ Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի ուղղությամբ կոնկրետ քայլեր տեսնելու համար»,- ասել է Մայք Վալցը։

Ինչպես նշել է Վալցը, տարածաշրջանում քաոսի և սարսափի հիմնական պատճառը Իրանն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելն ու Լիբանանը ձեռք են բերել հրադադարի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել այսօր տեղական ժամանակով ժամը 04:00-ին։ Իսրայելի անվտանգության կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի մասին համաձայնագրին։

Նմանատիպ