Դոնալդ Թրամփը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ

15:26, 23.01.2025
PX3G01 Washington, District of Columbia, USA. 14th Mar, 2017. United States President Donald Trump (R) meets with Mohammed bin Salman, Deputy Crown Prince and Minister of Defense of the Kingdom of Saudi Arabia, in the Oval Office at the White House, March 14, 2017 in Washington, DC. Credit: Mark Wilson/CNP/ZUMA Wire/Alamy Live News

Դոնալդ Թրամփը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ: Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ առաջնորդները քննարկել են տարածաշրջանային հիմնական խնդիրներն ու ներդրումային հնարավորությունները։

Մուհամեդ բեն Սալմանը Դոնալդ Թրամփին ասել է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում առաջիկա չորս տարիների ընթացքում։ Սալմանը նաև վստահություն է հայտնել Թրամփի տնտեսական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ սա պատմական հնարավորություն է երկու երկրների բարգավաճման համար։

Թրամփն իր երդմնակալությունից հետո ասաց, որ Սաուդյան Արաբիան կդիտարկի որպես իր առաջին արտասահմանյան ճանապարհորդության ուղղությունը, եթե Ռիադը համաձայնի գնել 500 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ նախագահական իր առաջին ժամկետում Թրամփը սերտ կապեր է հաստատել Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ: Սաուդյան Արաբիան 2 միլիարդ դոլար է ներդրել մի ընկերությունում, որը ստեղծվել է Թրամփի փեսայի և նախկին օգնական Ջարեդ Քուշների կողմից՝ Թրամփի պաշտոնից հեռանալուց հետո, հայտնում են ԶԼՄ-ները։

Նմանատիպ