Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադ։ Այս մասին տեղեկացնում է «CNN»-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Թրամփին կընդունի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը։ Ավելի ուշ նախատեսվում են երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը կստորագրեն մի շարք համաձայնագրեր։
Սպասվում է, որ Դոնալդ Թրամփը հանդես կգա ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի ներդրումային ֆորումում։
Թրամփը մայիսի 14-ին կայցելի Կատար, իսկ իր հանդիպումները մայիսի 15-ին կավարտի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այցի հիմնական նպատակներն են՝ տնտեսական համաձայնագրերի կնքումը, տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկումը և դիվանագիտական հարաբերությունների խորացումը։
Նշենք, որ Սաուդյան Արաբիա այցը Դոնալդ Թրամփի առաջին միջազգային այցն է իր երկրորդ նախագահական ժամկետի շրջանակում։