Դոնալդ Թրամփը ժամանեց Իսրայել
Դոնալդ Թրամփը ժամանեց Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Իսրայել։

Նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեն Գուրիոն օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ կնոջ հետ, ինչպես նաև ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթաքերը, խորհրդական Ջարեդ Քուշները՝ կնոջ հետ, և Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը։

Իսրայելում Դոնալդ Թրամփը բանակցություններ կվարի Բենիամին Նեթանյահուի հետ։ Նախատեսվում է նրա ելույթը Քնեսեթում։ ԱՄՆ նախագահը կհանդիպի նաև պատանդների ընտանիքների հետ։ Դրանից հետո նախագահ Թրամփը կմեկնի Եգիպտոս, որտեղ 20-ին կմասնակցի Ղազայի ապագայի վերաբերյալ գագաթնաժողովին Էմիրաթների առաջնորդի հետ։