Դոնալդ Թրամփը վեց ամսով կասեցրել է Հարվարդի համալսարանում սովորել կամ փոխանակման ծրագրերին մասնակցել պլանավորող օտարերկրյա ուսանողների մուտքը։

12:55, 05.06.2025

Դոնալդ Թրամփը վեց ամսով կասեցրել է Հարվարդի համալսարանում սովորել կամ փոխանակման ծրագրերին մասնակցել պլանավորող օտարերկրյա ուսանողների մուտքը։ ԱՄՆ նախագահը հրամանագիրը հրապարակել է հունիսի 4-ին՝ վկայակոչելով «ազգային անվտանգության» նկատառումները։ Նա ասել է, որ հաստատությունում օտարերկրյա ուսանողների հետագա ընդունելությունը «կվնասի» ԱՄՆ շահերին։

Հարվարդը Թրամփի որոշումը անվանել է «վրեժխնդրություն» և ասել է, որ շարունակելու է պաշտպանել իր միջազգային ուսանողներին։

Թրամփը հրամանագիրը հրապարակել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ դատարանը արգելափակել է Հայրենիքի անվտանգության նախարարության որոշումը՝ Հարվարդում միջազգային ուսանողներին արգելելու մասին։

Թրամփը մեղադրել է Հարվարդին «ուսանողների և դասախոսների քաղաքացիական իրավունքները չհարգելու» մեջ։

«Այս փաստերի հիման վրա ես որոշել եմ, որ անհրաժեշտ է սահմանափակել այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը, որոնք Միացյալ Նահանգներ են մտնում բացառապես կամ հիմնականում Հարվարդի համալսարանում սովորելու նպատակով», – ասել է Թրամփը։

Թրամփի հրամանագիրը նաև հրահանգում է պետքարտուղարին քննարկել համալսարանում ներկայումս սովորող օտարերկրյա ուսանողների վիզաների չեղարկման հարցը։

2024-2025 ուսումնական տարում Հարվարդը կընդունի մոտ 7000 միջազգային ուսանողի, կամ համալսարանի ուսանողական կազմի 27%-ին։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Հարվարդը չի կարողացել բավարար տեղեկատվություն տրամադրել Հայրենիքի անվտանգության նախարարությանը «օտարերկրյա ուսանողների անօրինական կամ վտանգավոր գործունեության» մասին։

Թրամփի վարչակազմը մեղադրել է Հարվարդի համալսարանին և մի շարք այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հակասեմիտիզմի դեմ բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ։

Նմանատիպ