Դոնալդ Թրամփը ստորագրել է «Լինդսի Գրեհեմի օրինագիծը», որը ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և երկարաձգում Իրանի դեմ գործող պատժամիջոցները

10:14, 19.09.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ, որի համահեղինակ է հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմը։ Սպիտակ տունը հրապարակել է այս մասին տեղեկատվություն։

Ըստ Սպիտակ տան՝ սա մի օրենք է, որն ամրապնդում և ընդլայնում է Ռուսաստանի դեմ օրենսդրական պատժամիջոցները, սակագները և արգելքները, ինչպես նաև երկարաձգում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները։

«Լինդսի Գրեհեմի օրինագիծը» նախատեսում է պատժամիջոցներ ռուս պաշտոնյաների, բանկերի, օլիգարխների և այսպես կոչված «Ստվերային նավատորմի» դեմ և ԱՄՆ նախագահին իրավունք է տալիս մինչև 100% սակագներ սահմանել այն երկրների վրա, որոնք գնում են ռուսական նավթ և գազ։

Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցներին, ապա օրենքը դրանք երկարաձգել է ևս հինգ տարով։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը գրեթե հինգ տարի է, ինչ հարձակվում է Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների վրա։

«Կարծում եմ՝ նրանք արդեն հարձակվում են Ուկրաինայի դաշնակիցների վրա։ Նրանք հարձակվում են Ուկրաինայի դաշնակիցների վրա մոտ հինգ տարի։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են դրա հետ», – ասել է Թրամփը։

Նմանատիպ