Դոնալդ Թրամփը ստորագրել է գրեթե հարյուր գործադիր հրամաններ, այդ թվում՝ ներում շնորհելով Կապիտոլիումի անկարգություններին մասնակցած գրեթե 1600 մարդու և «արտակարգ դրություն» հայտարարելով հարավային սահմանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին օրը ստորագրել է մոտ հարյուր կարևոր գործադիր հրամաններ։ Առաջին փուլում Թրամփը մի քանի գործադիր հրամաններ ստորագրեց կողմնակիցների ներկայությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, իսկ հետո տեղափոխվեց Սպիտակ տուն։ Գործադիր հրամանները ներառում են ներում շնորհել Կապիտոլիումի իրադարձություններին ներգրավված մոտավորապես 1600 մարդու և ստեղծել «Կառավարության արդյունավետության դեպարտամենտ», որը պաշտոնական պետական մարմին չէ:
Սոցիալական քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ նախագահը ստորագրել է «կանանց գենդերային գաղափարախոսությունից պաշտպանելու» և «դաշնային կառավարությունում կենսաբանական ճշմարտությունը վերականգնելու» գործադիր հրամաններ։
Արտաքին քաղաքականության առումով Թրամփը սկսել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և Փարիզի կլիմայի համաձայնագրից դուրս գալու ընթացակարգերը։
ԱՄՆ նախագահը նաեւ «արտակարգ դրություն» է հայտարարել ԱՄՆ հարավային սահմանին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության խոսքում ասել էր, որ զորքեր կուղարկի «կասեցնելու հարավային սահման ներխուժումը, որը կործանարար է երկրի համար»: «Մենք կվերականգնենք իմ քաղաքականությունը՝ «մնա Մեքսիկայում»»։ «Ես կդադարեցնեմ «բռնել և բաց թողնել» պրակտիկան»,- ասել է Թրամփը։
Բայդենի վարչակազմի 78 գործադիր գործողությունները չեղյալ են հայտարարվել:
Խոսքի ազատության վերաբերյալ նախագահ Թրամփը հրահանգներ է տվել «կառավարության գրաքննությունը կանխելու համար»։
Թրամփը նաև հրաման է ստորագրել «TikTok»-ի արգելքը ժամանակավորապես դադարեցնելու մասին և հրահանգ է հրապարակել «նախկին կառավարության պաշտոնյաներին ընտրություններին միջամտելու համար պատասխանատվության ենթարկելու մասին»։