Դոնալդ Թրամփը ստորագրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ը դուրս գալու գործադիր հրամանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով սկսվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը։
«Օ՜, դա մեծ քայլ է»,- ստորագրելիս ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ն անարդար գումար է վճարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ համեմատած այլ երկրների հետ։
«Նրանք իսկապես ուզում էին մեզ վերադարձնել, այնպես որ տեսնենք, թե ինչ կլինի», – ասաց Թրամփը ՝ նկատի ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Հրամանի տեքստում, ի թիվս այլ պատճառների, նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «COVID-19 համաճարակի և այլ համաշխարհային առողջապահական ճգնաժամերի սխալ կառավարումը», որպես ԱՄՆ-ի դուրս գալու պատճառ: