Դոնալդ Թրամփը ստորագրել է առաջին գործադիր հրամանները՝ երդմնակալության արարողությունից հետո
Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է իր առաջին գործադիր հրամանը ԱՄՆ Կապիտոլիումում երդմնակալությունից հետո։ Թրամփի վարչակազմի պաշտոնյան ավելի վաղ «CNN»-ին ասել էր, որ Թրամփը կստորագրի որոշ գործադիր հրամաններ Կապիտոլիումում իր երդմնակալությունից հետո, իսկ մնացածը նույն օրը՝ ավելի ուշ՝ Capital One Arena-ում ելույթի ժամանակ:
Ի գիտություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Սպիտակ տուն վերադառնալուն պես նախատեսում է ստորագրել «ռեկորդային» թվով գործադիր հրամաններ։
Նա ասաց, որ օրակարգում են զանգվածային արտաքսումները և այցելություն հրդեհից ավերված Լոս Անջելես։