Դոնալդ Թրամփը սպառնում է «Apple»-ին 25% մաքսատուրքով, եթե ընկերությունը չի արտադրի ԱՄՆ-ում վաճառվող iPhone-ները հենց ԱՄՆ-ում

22:49, 23.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է «Apple»-ին 25% մաքսատուրքով, եթե ընկերությունը չի արտադրի ԱՄՆ-ում վաճառվող iPhone-ները հենց ԱՄՆ-ում։

Դոնալդ Թրամփը այդ մասին գրել է սոցիալական ցանցում և նշել, որ արդեն խոսել է «Apple»-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։

«Ես վաղուց տեղեկացրել եմ «Apple»-ի Թիմ Քուքին, որ ակնկալում եմ՝ iPhone-ները, որոնք վաճառվում են ԱՄՆ-ում, պետք է արտադրվեն հենց ԱՄՆ-ում և ոչ թե Հնդկաստանում կամ այլուր։ Եթե դա այդպես չէ, ապա «Apple»-ը պետք է վճարի առնվազն 25 տոկոս մաքսատուրք ԱՄՆ-ում», – նշել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ