Դոնալդ Թրամփը պնդում է, որ ստիպել է Ֆրանսիային, Գերմանիային և այլ եվրոպական երկրների բարձրացնել դեղերի գները
Դոնալդ Թրամփը պնդում է, որ ստիպել է Ֆրանսիային, Գերմանիային և այլ եվրոպական երկրների բարձրացնել դեղերի գները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպել է Ֆրանսիային և այլ եվրոպական երկրների բարձրացնել դեղերի գները։

Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ Թրամփը հիշեցրել է, թե ինչպես է կապ հաստատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և բացատրել, որ եվրոպական դեղերի գները խղճուկ են ամերիկյան գների համեմատ։ Սա, նրա խոսքով, անընդունելի է։

«Ես զանգահարեցի, օրինակ, Ֆրանսիա, խոսեցի Մակրոնի հետ։ Նա հիանալի տղա է, երկրի նախագահ, լավ մարդ։ Ես ասացի՝ Էմանուել, ձեր դեղերի գները մեր գների շատ փոքր մասն են կազմում, այդպես չի կարող լինել, դուք ստիպված եք լինելու բարձրացնել դրանք։ — Ոչ, ոչ, ոչ, Դոնալդ, ես դա չեմ անելու։ — Դուք կանեք, Էմանուել։ — Ոչ, ես չեմ անելու։ — Դուք կանեք, 100 տոկոսով։ — Ոչ, ոչ, ոչ։ Դա տևեց մի քանի րոպե։ Ես ասացի՝ «Դուք կանեք», և նա ասաց՝ «Ես չեմ անելու»։ Հետո ես ասացի՝ «Էմանուել, եթե դու դա չանես, ես 250 տոկոս մաքսատուրք կդնեմ Ֆրանսիայից եկող բոլոր գինիների և շամպայնի վրա»։ Նա ասաց՝ «Դոնալդ, դու չես կարող դա անել, դու չես կարող դա անել»։ Ես ասացի՝ «Ես կանեմ»։ — Լավ, մենք համաձայնության ենք եկել։ Այսքանը», – ասաց Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշեց, որ նմանատիպ մոտեցում է ցուցաբերել Գերմանիայի և այլ երկրների հետ։

«Մենք այժմ ունենք դեղերի ամենացածր գները աշխարհում՝ ամենաբարձրից մինչև ամենացածրը», – բացատրեց Թրամփը։