Դոնալդ Թրամփը պլանավորում է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի ժամանակ

13:40, 16.06.2025

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի ժամանակ։

Ինչպես գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին, այս տեղեկատվությունը հաստատել են ԱՄՆ կառավարության պաշտոնյաները Կանանասկիսում կայանալիք գագաթնաժողովից առաջ։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ՝ երկկողմ բանակցություններ վարելու համար», – ասվում է լրատվամիջոցների հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնի է, Վոլոդիմիր Զելենսկին պետք է ժամանի Կանադա վաղը՝ հունիսի 17-ին։

Սպիտակ տան տվյալներով՝ Թրամփը նախատեսում է նաև հանդիպել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։

Տեղեկության համար՝ Թրամփը և Զելենսկին վերջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են ապրիլի վերջին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ։

Նմանատիպ