Դոնալդ Թրամփը պայմաններ է սահմանել Եվրոպային մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար

14:10, 07.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցի Եվրոպայի հետ մաքսատուրքերի փոփոխության շուրջ, քանի դեռ նա «ամեն տարի մեծ գումարներ չվճարի»։ Այս մասին Թրամփը լրագրողներին ասել է Air Force One ինքնաթիռում:

Բրիտանական «Guardian»-ի փոխանցմամբ՝ Թրամփն ասել է, որ Եվրոպան ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն, ըստ նրա, դա տեղի չի ունենա «քանի դեռ Եվրոպան չի սկսել ամեն տարի մեծ գումարներ վճարել»։

«Նախ այսօրվա համար, բայց նաև անցյալի համար, քանի որ նրանք խլել են մեր հարստության մեծ մասը, և մենք դա այլևս թույլ չենք տա, Միացյալ Նահանգները չի կարող իրեն թույլ տալ կորցնել 1,9 տրիլիոն դոլար առևտրում։

Թրամփը նաև կրկնել է, որ Եվրոպան «շատ, շատ վատ է վարվել ԱՄՆ-ի հետ» և «խաբել է ամերիկացի առաջնորդներին»։

«Գիտեք, Եվրոպան նույնպես հսկայական ավելցուկ ունի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Եվրոպան կարող էր մի փոքր մեղմ վարվել մեզ հետ, բայց դեռ շատ, շատ վատ: Չինաստանը, այո, բայց Եվրոպան նույնպես: Եվրոպան իրեն շատ, շատ վատ պահեց, քանի որ ստեց մեր առաջնորդներին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նմանատիպ