Դոնալդ Թրամփը նախատեսում է զրուցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է զրուցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
Նա այս մասին գրել է սոցիալական ցանցում։
«Առավոտյան վաղ կզրուցեմ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ», – գրել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում է Թրամփը, ինքն հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցից։
«Չեմ կարծում, որ նա պատրաստվում է դադարեցնել, և դա շատ վատ է։ Սա Բայդենի պատերազմն է։ Սա չէր տեղի ունենա, եթե նախագահ լինեի ես։ Այսպիսով, գիտեք, մի կողմից ես ստիպված եղա չափազանց շատ ներգրավվել և այս պատերազմում խրվել, ինչպես նաև միգրացիայի և բազմաթիվ այլ խնդիրների հարցում, որոնցում նրանք ձախողվել են», – գրել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների զրույցից հետո Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա։