Դոնալդ Թրամփը մտադիր է մոտ ապագայում խոսել Վլադիմիր Պուտինի հետ
Դոնալդ Թրամփը մտադիր է մոտ ապագայում խոսել Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ մոտ ապագայում նախատեսում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես նշել է Թրամփը, ինքը «շատ պատերազմներ է լուծել», բայց Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը եղել է ամենադժվարը։

«Այո, ես կխոսեմ։ Մենք շատ լավ երկխոսություն ունենք։ Ես յոթ պատերազմ եմ լուծել։ Այն, ինչ ես կարծում էի, հեշտ էր, մի փոքր ավելի դժվար ստացվեց։ Ես կարծում էի, որ այն պետք է ավելի հեշտ լինի՝ Պուտինի, Ուկրաինայի և մնացած ամեն ինչի նկատմամբ իմ վերաբերմունքի պատճառով», – ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ այս շաբաթ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում զոհվել է 7014 մարդ, հիմնականում՝ զինվորներ։

«Նրանք մահանում են այնպիսի մասշտաբով, որը մենք չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Նրանք ամերիկացիներ չեն, բայց մարդիկ են։ Գիտեք, ես լուծել եմ երեք պատերազմ։ Մեկը, որը տևեց 31 տարի, այնտեղ շատ մարդիկ մահացան՝ 10 միլիոն մարդ, մյուսը, որը տևեց 37 տարի, և մարդիկ ասում էին, որ անհնար է լուծել այն։ Եվ ես լուծեցի այն։ Այս դեպքը ավելի դժվար ստացվեց, քան դա, բայց մենք դա էլ կլուծենք, մենք այն կլուծենք», – ասաց Թրամփը։