Դոնալդ Թրամփը Մեթյու Ուիթեքերին առաջադրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Դոնալդ Թրամփը Մեթյու Ուիթեքերին առաջադրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Մեթյու Ուիթեքերի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Թրամփի տարածած հայտարարության մեջ։

«Մեթյուն ուժեղ մարտիկ է և նվիրված հայրենասեր, ով կապահովի, որ ԱՄՆ շահերը հետապնդվեն և պաշտպանվեն: Մեթյուն կամրապնդի հարաբերությունները ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ամուր կանգնելով խաղաղության և կայունության սպառնալիքների դեմ: Նա առաջին տեղում կդնի Ամերիկան»,- ասված է հայտարարության մեջ։