Դոնալդ Թրամփը մերժել է արդյունաբերական արտադրանքի համար զրոյական մաքսատուրքեր սահմանելու Եվրամիության առաջարկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է արդյունաբերական արտադրանքի համար զրոյական մաքսատուրքեր սահմանելու Եվրամիության առաջարկը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ը Բրյուսելից պահանջում է ավելացնել ամերիկյան էներգակիրների ներկրումը։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ Եվրոպան պետք է էներգառեսուրսներ գնի այն քանակությամբ, որը համարժեք է ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային դեֆիցիտը հավասարակշռելուն։ Այս դեպքում այս պակասը արագ կվերացվի։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև առևտրային հարաբերություններն անարդար է համարում։
«Նրանք չեն գնում մեր մեքենաները, չեն գնում մեր գյուղմթերքները, նրանք մեզանից ոչինչ չեն գնում», – ասել է Թրամփը։