Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 19-ին հանդիպելու է Բրազիլիայի նախագահ, Ժաիր Բոլսոնարուի հետ: Այս մասին լուրը տարածել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը:
Ինչպես հայտնի է Դոնալդ Թրամփը իր գործընկերոջը ընդունելու է սպիտակ տանը:
Հանդիպման ժամանակ նախագահները քննարկելու են երկրների միջև պաշտպանության և առևտրի ոլորտում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Լատինական Ամերիկայի երկրներում մարդասիրական օգնության հարցը:
Ժաիր Բոլսոնարուն Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է մի քանի ամիս առաջ: Դրանից հետո երկիրը անց է կացնում ԱՄՆ-ին համանման արտաքին քաղաքականություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan