Դոնալդ Թրամփը կրկին շփոթեց երկրները և պնդեց, որ դադարեցրել է Կամբոջա-Հայաստան պատերազմը
Դոնալդ Թրամփը կրկին շփոթեց երկրները և պնդեց, որ դադարեցրել է Կամբոջա-Հայաստան պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է երկրները և հայտարարել, թե Կամբոջա–Հայաստան պատերազմը դադարեցնելու վաստակը իրենն է։

Ինչպես նշել է Թրամփը իր ելույթի ժամանակ, Կամբոջայի և Հայաստանի միջև պատերազմի ավարտը իր ձեռքբերումն է եղել։

Թրամփի խոսքով՝ հակամարտությունը կարող էր սարսափելի հետևանքներ ունենալ։

«Մենք ունենք Կամբոջա, Հայաստան։ Ունենք Կոսովո, Սերբիա, Իսրայել, Իրան, Եգիպտոս, Եթովպիա։ Դա հրաշք է։ Նրանք Եթովպիայում կառուցել են այդ փոքրիկ ամբարտակը, որը աշխարհում ամենամեծն է», – հայտարարել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը նախկինում ևս բազմիցս շփոթել է երկրները. խոսելով հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին՝ Հայաստանի փոխարեն նշել է Ալբանիան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է տարանցիկ միջանցքի ստեղծում։ Համաձայնագիրը կոչվում է «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարեկեցության համար»։