Դոնալդ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը. Եթե մենք չկարողանանք համաձայնության գալ, ես այլ ելք չեմ ունենա, քան պատժամիջոցներ կիրառել այն ամենի նկատմամբ, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ում և մյուս մասնակից երկրներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին վերջ տալ Ուկրաինայի հետ պատերազմին, հակառակ դեպքում նա տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ։
«Ես չեմ ուզում ցավ պատճառել Ռուսաստանին. Ես սիրում եմ ռուս ժողովրդին և միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ։ Չմոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ այդ ընթացքում կորցնելով մոտ 60 միլիոն կյանք: Այդ ամենը նկատի ունենալով, ես պատրաստվում եմ նախագահ Պուտինին հսկայական լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է: Լուծեք հիմա և դադարեցրեք այս անհեթեթ պատերազմը: Դա միայն կվատանա»,- գրել է Դոնալդ Թրամփը սոցցանցում։
Ինչպես նշում է Դոնալդ Թրամփը, եթե Պուտինը չհամաձայնի սրան, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ։
«Եթե մենք չկարողանանք համաձայնության գալ, ես այլ ելք չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին և մյուս մասնակից երկրներին»,- հավելել է Թրամփը։